ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Map of ArmeniaՀայաստանը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասը, շրջապատված հյուսիսից և արևելքից Փոքր Կովկասյան լեռնաշղթայով, 3000-4000մ. բարձրությամբ: Հարավ-արևմուտքում միջլեռնային Արարատյան դաշտավայրն է: Հարթավայրային և նախալեռնային մասերի կլիման չոր մայրցամաքային է, նախալեռնային մասում' բարեխառն, բարձր լեռնայինում' ցուրտ, հարավ-արևմուտքում' չոր մերձարևադարձային: Այսպիսի կլիմայական պայմանները բերում են անուշահոտ նյութերի բարձր կոնցենտրացման: Որպես հետևանք, նույնիսկ նույն խաղողի տեսակը տարբեր մարզերում կարող է ունենալ բազմազան համային երանգներ: Այլ կլիմայական պայմաններում տվյալ տեսակները չեն ընտելանում կամ կորցնում են իրենց բնորոշ հատկությունները: Հայաստանում աճող խաղողի տեսակները կուտակում են բարձր շաքարներ, որի շնորհիվ առաջանում են սպիրտի բարձր պարունակությամբ գինիներ: Այս բնությունն է պատճառը, որ հայկական գինիները չունեն իրենց անալոգները ամբողջ աշխարհում:

  • Արարատի մարզ` " Կախեթ", " Ներկառատ", " Հայկական Մուսկաթ"

Արարատյան դաշտավայրն ընկած է Շիրակի հարթավայրի հարավ-արևելյան մասում, և ձգվում է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք մինչև Նախիջևանյան գոգահովիտները: Մարզն անցնում է Արաքս գետի լայնարձակ դաշտավայրով, որի հունն  իրենից ներկայացնում է Հայկական լեռնաշխարհի համեմատաբար ցածր և մեկուսացված մասը: Հյուսիսից Արարատյան դաշտավայրը սահմանափակվում է Արագածի լեռնազանգվածով և Ծաղկունքի լեռնաշղթայով, որի հարավային ծայրամասում բարձրանում է հրաբխային Արայի լեռը, արևելքից ձգվում են Գեղամյան լեռները, իսկ հարավ-արևելքից' Զանգեզուրյան և Վայոց Ձորի լեռնաշղթաները: Այդ իջվածքները Արաքս գետի միջին հոսանքը  բաժանում են 3 մասի' Երևանյան, Նախիջևանյան և Ջուլֆայի: Արևմտյան և հարավային կողմերից մարզը փակում են Արարատյան լեռնազանգվածները, Հայկական և Ղարա-դաղյան լեռնաշղթաները: Արարատյան դաշտավայրի հովտային լանդշավտը տիպիկ անապատային-կիսաանապատային է: Արարատյան դաշտավայրը հանդիսանում է Հայաստանի ամենամեծ կլիմայական մարզը և հանրապետության կարևորագույն տնտեսական հատվածը: Դաշտավայրի ամենացածր մասը Հայաստանի սահմաններում Արարատյան հարթավայրն է (800-900մ.):

  • Արմավիրի մարզ` " Հաղթանակ", " Արենի", " Ներկառատ"

Արմավիրի պատմական մարզը գտնվում է Արագած և Արարատ լեռների միջև և հանդիսանում է Արարատյան դաշտի մի մասը, որը Հայկական լեռնաշղթայի 40 դաշտավայրերից ամենաբերքատուն և ամենամեծն է: Արմավիրի մարզն իր տարածքով Հայաստանի ամենաձոքր մարզն է: Չնայած դրան իր բնակության թվով Հայաստանում գրավում է առաջին տեղը: Բնակչությունը մեծ մասամբ զբաղված է գյուղատնտեսությամբ:

                Արմավիրի դաշտավայրն ընկած է Շիրակի սարահարթի հարավային մասից դեպի Ախուրյան գետի ներքին հոսանքը, այն ամբողջությամբ կազմված է լավաին ապարներից: Վերջինիս շարունակությունը հանդիսանում է Հոկտեմբերյանի տափաստանը: Արմավիրի մարզը նախալեռնային մասումտարածվում է մինչև Արագած լեռան լանջերը' մինչև 1600մ բարձրությամբ: Համեմատաբար ավելի ցածր տեղերում' գորշ և մոխրագույն հողեր են, որոնք երբեմն խառնվում են աղային և աղուտային հողերի հետ: Մարզում գերակայում են շագանակագույն հողերը, որոնք ավելի բարձր գոտիներում փոխվում են սև հողերի: Այդ հողերը ծածկված են բազմատեսակ տափաստանային բուսականությամբ: Անցումային գոտիներում սփռված են լեռնահարթավայրային հողերը' ալպյան բուսականությամբ: Բարձրադիր գոտիներում երևում են քարքարոտ ժայռերի շերտեր' նոր ձևավորվող աղքատիկ հողային ծածկույթով և նոսր բուսականությամբ:

  • Վայոց Ձորի մարզ` " Արենի", " Թոզոտ"

Սա քարանձավների մի ամբողջ թագավորություն է: Այստեղ համարյա անտառներ չկան: Լեռնալանջերն ամենուրեք կտրված են խորը կիրճերով, որոնց նայելիս ուղղակի շունչդ կտրվում է: Վայոց Ձորը խստաշունչ և գեղեցիկ լեռնային լանդշաֆտներով մարզ է: Լեռնային և նախալեռնային դաշտավայրերը, նեղ կիրճերը, վարար գետերը, խորհրդավոր քարանձավները (ամենախոշոր և հայտնի Մագիլյան քարանձավը), փոքր լճերը' կարծես լեռնալանջերից աճած, և այպյան արոտավայրերը' ահա թե որոնք են հանդիսանում մարզի հիմնական տեսարժան վայրերը:

  • Տավուշի մարզ` " Ալիգոտե", " Բանանց", " Լալվարի", " Ռքացիթելի", " Սապերավի"

Հայաստանի այս գողտրիկ անկյունն իր փափուկ եվրոպական կլիմայով, որտեղ ժայռոտ քարափների վրա տարածվում են մառախլապատ օրերը, գեղեցիկ է իր խաղողի այգիներով' Ալիգոտե, Բանանց, Լալվարի, Ռքացիթելի և Սապերավի տեսակների խաղողներով, որոնք աճում են հրաշքով պատված այգիներում: Այգիները, որոնք շրջապատված են անտառային եզրերով, շատ լավ են համադրվում տաք արևի հետ, որի հպումից առաջանում են հյուսիսի փափուկ և նուրբ գինիները:

  • Սյունիքի մարզ` " Նուռ", " Սերկևիլ"

Սյունիքի մարզը գտնվում է Հայաստանի հարավային հատվածում: Այն երկրի ամենամեծ և ամենագեղատեսիլ մարզն է: Նրան զարդարում են հիանալի լանդշաֆտները, որոնք ստեղծվել են Զանգեզուրյան լեռնաշղթայի շնորհիվ: Սյունիքը գրավիչ է լեռնային խորխորատներով: Մարզի ամենաբարձր կետը Կապուտջուղն է (3600մ), իսկ ամենացածրը' Մեղրու կիրճը (375մ): Այստեղ համարյա բացակայում են հարթավայրերը, հաճախ միմյանց հաջորդում են լեռնային բարձրունքները, անանցանելի ձորերով և կիրճերով: Այս ամենը Սյունիքի մարզին տալիս են արտասովոր գեղատեսիլություն: Մարզը հարուստ է նաև ալպյան մարգագետիններով, սաղարթախիտ անտառներով, քարանձավներով և գետերով: Սյունիքի մարզը հայտնի է նաև հանքային աղբյուրներով, որոնցից են' Տաթևինը, Քաջարանինը, Գորիսինը, Որոտանինը և շատ ուրիշներ: Մարզի տարածքի մեծ մասում կլիման չոր մերձարևադարձային է, եղանակը շատ տաք է: Հունվարին ջերմաստիճանը հազվադեպ դեպքերում է իջնում զրոյից: