ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    "Վինար" ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995թ.-ին: Կազմակերպության գործունեությունը հիմնականում ուղղված էր վերամշակման սարքավորումների ներկրմանը և գինենյութերի արտադրությանը: 2000թ.-ին "Վինար" Գինու Գործարանի կողմից Երևանում բացվեց  " Գինիների աշխարհ" խանութը, որը հաջողությամբ ներկայացնում էր աշխարհի տարբեր գինեգործական շրջանների  լավագույն գինիները և հայկական գինիների լայն ընտրանին: 2004թ.-ին մեր հայրենակից, ֆրանսահայ Գարի Անդրեասյանի և ընկերության գինեգործ մասնագետների օգնությամբ կատարվեց մեծ ուսումնասիրություն Հայաստանի բոլոր խաղողագործական շրջաններում, որի արդյունքում մեր ընկերության ընտրությունը կանգ առավ հիմնական 4 շրջանների և հետևյալ խաղողատեսակների վրա'

  • Տավուշի մարզում' Լալվարի, Ռքացիթելի և Սապերավի
  • Վայոց Ձորի մարզում' Արենի և Թոզոտ
  • Արարատի մարզում' Կախեթ, Ներկառատ, Հայկական Մուսկաթ
  • Արմավիրի մարզում' Հաղթանակ, Կարմրահյութ և Արենի:

      Տավուշի մարզում ընկերությունը սկսեց խաղողի մթերումը և սկզբնական վերամշակումը: 2005թ.-ից  Վայոց Ձորի մարզում հավաքվեց 80 տոննա  Արենի տեսակի խաղող: Աշխատելով այգեգործների հետ, ընկերությունը մշակում է առանձին մոտեցումներ յուրաքանչյուր հողակտորի, այգու և տարվա համար: Ներդրվում է հատուկ ագրոտեխնիկական միջոցառումներ, որոնք ապահովում են որակյալ բերք, որն էլ մեր արտադրանքի որակի հիմնական գրավականն է:

     "Վինար" Գինու Գործարան-ը երաշխավորում է մատակարարման բարձր որակ: Այն արտադրվող տեսականուն մոտենում է առանձնահատուկ ձևով, այն է' խաղողի վազերի մշակման ավանդական ձևերի պահպանում, վազերի պարարտացում բնական պարարտանյութերով և բացառում թունաքիմիկատների օգտագործումը:  Ընկերության կողմից մշակվող այգիների տարածքները ընդլայնվում են, ընդգրկելով նորանոր հողակտորներ:

     Այժմ "Վինար" Գինու Գործարան-ի արտադրական հզորությունը թույլ է տալիս վերամշակել տարեկան 2500 տոննա խաղող և 1000 տոննա այլ մրգեր: Գործարանի գործունեությունը հիմնականում ուղղված է օրդինար, ինչպես նաև տեսակավոր և կոլեկցիոն գինիների արտադրությանը:   

 Ընկերության գործունեությունը ներառում է'

  • Խաղողի գինիների արտադրություն
  • Շամպայն և փրփրուն գինիների արտադրություն
  • Հատապտղային գինիների արտադրություն
  • Հատապտղային օղիների արտադրություն
  • Կոնյակի արտադրություն
  • Լիկյորների արտադրություն

 Ընկերության տրամաբանական կառուցվածքը հետևյալն է'

  • Խաղողի վերամշակման արտադրամաս
  • Շշալցման արտադրամաս
  • Շամպայն և փրփրուն գինիների շշալցման արտադրամաս
  • Հնեցման արտադրամաս
  • Թորման արտադրամաս
  • Մեխանիկական արտադրամաս
  • Պատրաստի արտադրանքի պահեստներ:

          Ընկերության գործընկերներն են'

       Ընկերությունն իր տեխնոլոգիական սարքավորումները ներկրում է իտալական "Milesta", "Spagni" և ֆրանսիական "Pera" ըմկերություններից, որոնք համարվում են Եվրոպայում վերամշակման սարքավորումներ արտադրող լավագույն ընկերությունները:

     Ընկերության արտադրանքը մշտապես զարդարում է Հայաստանում գործող պետական և հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումները: Ընկերության ամբողջ տեսականին կարող եք գնել Երևանի, Գյումրու և Վանաձորի հայտնի սուպերմարքեթներում, ինչպես նաև գինու մասնագիտացված խանութներում: